ՄեՏրոԲուս

Միլիոնատերերի նոր տրանսպորտը

Գնելով ավտոբուսի, մետրոյի և տրոլեյբուսի QR ուղետոմս Telcell Wallet-ով՝ ստանում ես հնարավորություն դառնալ 10 միլիոնատերերից մեկը:

Ինչպե՞ս մասնակցել

Հունիսի 5-ից հուլիսի 20-ը գնիր QR ուղետոմսեր Telcell Wallet-ով ու մասնակցիր 10 հատ 1,000,000 դրամի խաղարկությանը։

1

Գրանցվիր
Telcell Wallet-ում

2

Գնիր
QR ուղետոմսեր

3

Ստացիր
խաղարկության տոմսեր

Միլիոնատերերի տրանսպորտ

100 = 1 տոմս
Ավտոբուս
100= 1 տոմս
Մետրո
50 = 1 տոմս
Տրոլեյբուս
300 = 1 տոմս
Օդանավակայան

Գտիր խաղարկության քո բոլոր տոմսերը

+374 __ __ __ __
Մուտքագրիր հեռախոսահամարդ՝ տոմսերը գտնելու համար

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Հաղթողներն ընտրվելու են պատահականության սկզբունքով՝ Telcell Wallet-ի ֆեյսբուքյան և յութուբյան էջերում Live հեռարձակմամբ։
Յուրաքանչյուր մասնակից, գնելով QR ուղետոմս, ստանում է եզակի 7-անիշ համարներով տոմս։
Հաղթող համարները որոշվում են խաղարկության ընթացքում տարաներից հաջորդական թվեր (0-9) հանելով. hաղորդավարը պատահական թվերով գնդակներ է հանում տարայից՝ սկսելով վերջին թվից։
Հաղթող յուրաքանչյուր համարն անցնում է ստուգում՝ համոզվելու համար, որ օգտատերը չի խախտել խաղարկության կանոնները, ինչից հետո հաղորդավարը զանգահարում է մասնակցին և հայտնում հաղթանակի մասին։
Հաղորդավարը հաղթողին զանգահարելու է առավելագույնը 3 անգամ, և պատասխան չստանալու պարագայում մրցանակը վերախաղարկվելու է։
Եթե ​հեռարձակմանը հաջորդող 60 օրերի ընթացքում հաղթող մասնակիցը չներկայանա շահումի փաստը արձանագրելու, մրցանակը կչեղարկվի։

Խաղարկության ամփոփում

Gift
Gift
Gift
Gift
Gift

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ (FAQ)

  • Ինչպե՞ս գնել QR ուղետոմս Telcell Wallet հավելվածով։
    Մուտք գործիր Telcell Wallet հավելված և գլխավոր էջի «Ծառայություններ» բաժնում սեղմիր «Տրանսպորտ», այնուհետև սեղմիր «Գնել ուղետոմս», ընտրիր տրանսպորտային միջոցը՝ «Տրոլեյբուս», «Ավտոբուս և մետրո» կամ «Օդանավակայան», այնուհետև տոմսերի քանակը, վճարման եղանակը և սեղմիր «Շարունակել»։ Բացված էջում սեղմիր «Վճարել»։ QR ուղետոմսը կհայտնվի հեռախոսիդ էկրանին։
  • Ո՞վ կարող է մասնակցել խաղարկությանը։
    18 և բարձր տարիքի յուրաքանչյուր օգտատեր, ով նույնականացված է Telcell Wallet հավելվածում, կարող է գնել QR ուղետոմս և մասնակցել խաղարկությանը։
  • Որտե՞ղ կարող եմ տեսնել խաղարկությանը մասնակցող իմ տոմսերի քանակը։
    Խաղարկությանը մասնակցող քո տոմսերի քանակը կարող ես տեսնել Telcell Wallet-իդ անձնական էջի «Տոմսեր և կտրոններ» բաժնի «BON կուպոններում»։
  • Եթե գնել եմ օդանավակայան տանող ավտոբուսի տոմս, խաղարկության քանի՞ տոմս եմ ստանում։
    Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից յուրաքանչյուրի տոմսի դիմաց ստանում ես 1 տոմս՝ անկախ տոմսի արժեքից (50, 100 կամ 300 դրամ)։
  • Քանի՞ միլիոն կարող եմ շահել։
    Եթե խաղարկության ընթացքում քո տոմսերից մեկն արդեն հաղթել է, և դուրս է բերվում խաղարկությանը մասնակցող քո մեկ այլ տոմսի համարը, ապա այն չեղարկվում է, քանի որ յուրաքանչյուր օգտատեր կարող է շահել մեկ անգամ՝ 1,000,000 դրամ։
  • Տերմինալով QR ուղետոմսեր գնելով հանարավո՞ր է մասնակցել խաղարկությանը։
    Խաղարկության տոմսեր կարելի է ստանալ միայն Telcell Wallet-ով գնված ուղետոմսերի դիմաց։
  • Եթե չեմ բնակվում ՀՀ-ում, սակայն գնել եմ ուղետոմսեր, կարո՞ղ եմ մասնակցել խաղարկությանը։
    Խաղարկությանը մասնակցելու միակ պայմանը Telcell Wallet-ով QR ուղետոմսի գնումն է։ Հետևաբար՝ այո, դու ավտոմատ ստացել ես մասնակցության տոմսեր և մասնակցում ես խաղարկությանը։
  • Ինչպե՞ս եմ ստանալու իմ մրցանակը։
    Մրցանակը կփոխանցվի Telcell Wallet-ում բացված քո Visa թվային քարտի հաշվին։